December 21

Մաթեմ

  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

Օրինակ 458 = 400+50+8

 

555 = 500+50+5

698 =600+90+8

326 =300+20+6

123 =100+20+3

497 = 400+90+7

 

  1. Հաշվի՛ր արտահայտությունները թվերին համապատասխան տառերը լրացրո՛ւ աղյուսակում և կարդա՛ թաքնված բառը:

 

240 90 300 30
Ձ Մ Ե Ռ

 

28 270 28 450 490
Պ Ա Պ Ի Կ

 

20×6:4 Ռ
30×30:10 Մ
80:20×7 Պ
250:5×9 Ի
160:4×6 Ձ
560:8×7 Կ
90:10×30 Ա
480:8×5 Ե
210:30×4 Պ

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Ամանորյա ծեսին մասնակցեց 180 սովորող: Նրանցից 45-ը սովորում էին երրորդ դասարանում, երկրորդ դասարանցիները 30-ով շատ էին երրորդներից, իսկ առաջին դասարանցիները 15-ով քիչ էին երկրորդներից: Քանի՞ առաջին և երկրորդ դասարանցի մասնակցեց ծեսին:

Լուծում

45+30=75

75-15=60

75+60=135

 

Պատասխան՝ 135

 

Բ. Մեր դասարանում կա 11 սեղան: Եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 2 աթոռ, ապա 3 աթոռ կավելանա: Քանի՞ աթոռ կա դասարանում:

Լուծում

11.2=22

22+3=25

Պատասխան՝ 25

 

Գ. Դպրոցի խոհանոցում կա 8 սեղան և 100 աթոռ: Քանի աթոռ կավելանա, եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 12 աթոռ:

Լուծում

8.12=96

100-96=4

Պատասխան՝ 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

December 17

մաթեմ

  1. Լրացրո՛ւ աղյուսակը.
X 1 2 3 4 5 6 7 8 9 10
10 10 20 30 40 50 60 70 80 90 100
20 20 40 60 80 100 120 140 160 180 200
30 30 60 90 120 150 180 210 240 270 300
40 40 80 120 160 200 240 280 320 360 400
50 50 100 150 200 250 300 350 400 450 500
60 60 120 180 240 300 360 420 480 540 600
70 70 140 210 280 350 420 490 560 630 700
80 80 160 240 320 400 480 560 660 720 800
90 90 180 270 360 450 560 630 720 810 900
100 100 200 300 400 500 600 700 800 900 1000

 

  1. Հաշվի՛ր.

Continue reading

December 17

Սովորղի գնահատում

Ես  կարողանում եմ օգտվել իմ բլոգից,կարողանում եմ  նյութեր  տեղադրել։ Օգտագործում եմ Word, Paint ծրագրերը, գիտեմ գործիքները։ Կարողանում եմ օգտվել Google map կայքից, քարտեզներ եմ գծում։ Ես ընտրել եմ բանավոր մաթեմատիկա, շատ եմ սիրում խնդիրներ լուծել, սիրում եմ ընկերներիս հետ խնդիրները քննարկել։ Բլոգս բացվել է մայիս ամսին, բլոգումս կա քառասուներեք հրապարակում։ Մասնակցում եմ մաթեմատիկայի, անգլերենի, հայոց լեզվի, ռուսենենի ֆլեշմոբներին։ Ես սիրում եմ նաև համակարգչով էլեկտրոնային հեքիաթներ կարդալ և տեղադրել բլոգում։ Բոլորս մասնակցել ենք մեր դասարանի բոլոր նախագծերին և ռադիոթոարկումների ձայնագրություններին։

 

 

December 14

Ֆինլանդիա

Ֆինլանդացիների համար Սուրբ Ծնունդը համարվում է ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Եվ, իհարկե, ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապի։

Ֆինների Ձմեռ պապը կոչվում է Յոուլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «ծննդյան այծ»։

Անվանումը բացատրվում է նրանով, որ Ձմեռ պապը նվերներով լի պարկով ճամփա է ընկնում այծին լծված սայլով։ Յոուլուպուկին բարի է, կատարում է բոլորի ցանկությունները, ունի լավ լսողություն և լսում է նույնիսկ թեթև շշնջյունը, իսկ գոռալու դեպքում ցանկությունները կարող են լսել չար ոգիներն ու դրանց իրականացումն այլև երաշխավորված չի լինի։

December 14

Գոռող չղջիկը․ ամերկյան ժողովրդական հեքիաթ

Աշ­նա­նա­յին մի ցուրտ օր չղջի­կը թռչում էր ան­տա­ռով և ­դառ­նա­ղի ար­տաս­վում: Ն­րա լա­ցի ձայ­նը լսեց թռչուն­նե­րի ար­քան՝ ար­ծի­վը:

— Ին­չո՞ւ ես լա­լիս, փոք­րիկ չղջիկ, — հարց­րեց նա:

— ­Լաց եմ լի­նում, ո­րով­հետև շատ եմ մրսում:

— ­Չէ՞ որ մյուս թռչուն­նե­րի հա­մար էլ է ցուրտ, բայց նրանք չեն բո­ղո­քում:

— ­Չէ՛, նրանք չեն մրսում այն­քան, որ­քան ես, ո­րով­հետև փե­տուր­ներ ու­նեն, իսկ ես չու­նեմ:

Ար­ծի­վը մի պահ մտա­ծեց, հե­տո հրա­մա­յեց կա­չա­ղակ­նե­րին, որ բո­լոր թռչուն­նե­րից մե­կա­կան փե­տուր հա­վա­քեն չղջի­կի հա­մար: Երբ չղջիկն ամ­րաց­րեց բեր­ված փե­տուր­նե­րը, դար­ձավ հրա­շա­գեղ: Ն­րա թևե­րը, գլուխն ու փո­րի­կը շող­շո­ղում էին ծիա­ծա­նի բո­լոր գույ­նե­րով: Չղ­ջի­կը շատ գո­ռո­զ­ցավ: ­Նա այլևս չէր խո­սում մյուս թռչուն­նե­րի հետ: Օ­րե­րով նստում էր ճյու­ղին, հիա­նում ջրա­փո­սի սառած հա­յե­լու մեջ եր­ևա­ցող իր չքնաղ ար­տա­ցո­լան­քով:

­Վի­րա­վոր­ված թռչուն­նե­րը բո­ղո­քե­ցին արծ­վին:

— Չղ­ջիկն ի­րեն հի­մա ան­տա­ռի ա­ռա­ջին գե­ղեց­կու­հին է հա­մա­րում, — ա­սա­ցին նրանք: — ­Նա երևա­կա­յում է ի­րեն, ոչ մե­կի հետ չի խո­սում և ­նույ­նիսկ սի­րա­մար­գին է ան­ճոռ­նի ան­վա­նում:

Ար­ծի­վը չղջի­կին կան­չեց իր մոտ և ­հարց­րեց.

— ­Ճի՞շտ են ա­սում ան­տա­ռի թռչուն­նե­րը:

— Ի­հար­կե, — պա­տաս­խա­նեց չղջի­կը: — Ն­րանց ըն­կե­րակ­ցութ­յունն ինձ հար­մար չէ: Ես նրան­ցից շատ ա­վե­լի գե­ղե­ցիկ եմ: ­Հա­մոզ­վեք ինք­ներդ, ­Ձե՛րդ մե­ծութ­յուն: — Եվ չղջի­կը պար­զեց թևե­րը: Արծի­վը տե­սավ, որ դրանք, իս­կա­պես, չքնաղ են:

— ­Գե­րա­զանց է, — ա­սաց ար­ծի­վը: — Ե­թե դու կար­ծում ես, որ այդ­քան սի­րուն ես, ա­պա թող յուրա­քանչ­յուր թռչուն հետ վերց­նի իր փե­տու­րը: ­Տես­նենք՝ ա­ռանց դրանց ի՞նչ տեսք կու­նե­նաս:

­Բո­լոր թռչուն­նե­րը նետ­վե­ցին չղջի­կի վրա և խ­լե­ցին ի­րենց փե­տուր­նե­րը: Իր ար­տա­ցո­լան­քը տես­նե­լով՝ չղջի­կը սար­սա­փեց. ջրա­փո­սից ի­րեն էր նա­յում մերկ, կնճռա­պատ, այ­լան­դակ մի ա­րա­րած: Չղջիկն այն­պես ա­մա­չեց, որ դրա­նից հե­տո սկսեց միայն գի­շե­րը դուրս գալ, որ­պես­զի ի­րեն ոչ ոք չտես­նի:

December 14

Մաթեմ

  1. Հաշվի՛ր.

9 + 1 =10

99 + 11 =110

999 + 111 =1110

8 + 2 =10

88 + 12 =100

888 + 112 =1000

7 + 3 =10

77 + 33 =110

777 + 223 =1000

6 + 4 = 10

66 + 34 =100

666 + 334 =1000

 

  1. Լուծի՛ր խնդիրները.

Ա. Լուսիանան և Եվան միասին ունեն 750 դրամ գումար: Աղջիկները որոշեցին ամանորյա ձևավորման համար տոնածառի խաղալիքներ գնել: Որքա՞ն դրամ մնաց աղջիկների մոտ, երբ Եվան գնեց 2 հատ 150 դրամանոց ձնեմարդուկ, իսկ Լուսիանան՝ 3 հատ 100 դրամանոց աստղ:

Լուծում

2.150=300

3.100=300

300+300=600

750-600=150

Պատասխան՝ 150

 

Բ. Եգորն ու Արմենը միասին ունեն 1000 դրամ գումար: Տղաները որոշեցին խաղալիքներ գնել: Որքա՞ն դրամ մնաց նրանց մոտ, երբ Եգորը գնեց 2 հատ 180 դրամանոց մենենա, իսկ Արմենը՝ 2 հատ 320 դրամանոց գնդակ:

Լուծում

2.180=360

2.320=640

360+640=1000

1000-1000=0

Պատասխան՝ 0

 

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

50 x 1 x 4 =200

3 x 20 x 2 =120

40 x 2 x 5 =400

2 x 20 x 20 =800

700 x 0 x 1 =0

800 x 7 x 0 =0

 

  1. Ժամը քանի՞սն է.

 

 

 

 

1-ին ժամացույց երեկո 19:00
2-րդ ժամացույց առավոտ 8:00
3-րդ ժամացույց երեկո 21:00

 

December 8

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

 

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

 

December 7

Հեքիաթ բախտը բերելու մասին

 

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե~լ, սիրո~ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:

_Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:

__Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:

Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

  1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:  Ես այսպես եմ հասկանում․ օրինակ հեծանիվից ընկնում ես, բայց բախտդ բերում է և այդ ամենը լավ է վերջանում։
  2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:

Մի օր ես լողի դասին խորտակվում էի,  բայց կարողացա բռնվել ձողից և դուրս եկա։