April 18

Գործնական քերականություն

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել  թագավորին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի  կործանումից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը  պարտություն  (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի  բացականչությունը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց  թագավորը  (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց  շրջապատումը (շրջապատել):

2. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերնէերին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերուլթյունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինն  առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

Չակերտներ  դրվում  է  գեղարվեստական  կամ  գիտական  ստեղծագործությունների  վերնագրերի,թերթերի,ամսագրերի,կազմակերպությունների,հաստատությունների,

ձեռնարկությունների,մեքենաների,մակնիշների  անվանումները  հիշատակելու  դեպքում։

 

Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ  «Հազարան բլբուլ»:

«Կիևյան»  և  «Հաղթանակ»  կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները  «Ապոլոն-11»  տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան  «Դունկան»  զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

«Ջերմուկ» հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի «Աքսորականներն անտառում» արկածային վեպը:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստանդեմանդուռ, անիվ, անսիրտանահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհդժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյունապերախտ, ապուր, ապաշնորհապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտեսչկամ,չարիք

4. Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Պոզ-եղջյուր-կոտոշ

Քուն-նինջ-նիրհ

Մարգարե-նախագուշակ-կանխասաց

Խորխորատ-կիրճ-վիհ

Բաղձանք-իղձ,ցանկություն

5. Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ  խոսիր, շատ  լսիր։

Բ․ Խոսքը  մեծին, ջուրը՝  փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ  կտանի։

Դ․ Մի  հիմար քարը գցեց ծովը, հազար  խելոք  չկարողացան հանել։

6. Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

April 1

Միջատների կյանքը գարնանը

March 30

Օզի կախառդը

  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:
  • Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:
  • Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:
  • Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:
  • Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած  տպավորություններով:

Առաջարկում եմ նաև դիտել ֆիլմը:

March 21

Գործնական քերականություն

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղչիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարթաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազորյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

March 12

Գործնական քերականություն: Գոյական: 

1. Ինչպե՞ս կանվանես մեկ բառով:Որոշիր, թե քո կազմած գոյականներից յուրաքանչյուրը ինչ է ցույց տալիսՙ ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ-Նավակ

ջութակ նվագող-ջութակահար

նկարներ անող-նկարիչ

բնության պատկեր-բնապատկեր

ռազմական նավ-ռազմանավ

նավի հրամանատար-նավապետ

2.Նկար բառով և ներքևի բառաշարքի բառերով հնարավորինս շատ բարդ գոյականներ կազմիր:
Ծաղր-ծաղրանակար
զարդ-զարդանկար
լույս-լուսանկար
կինո-կինոնկար
խիճ-խճանկար
դեմք-դիմանկար
գիծ-գծանկար
ծով-ծովանկար
ինքը-ինքնանկար

3. Յուրաքանչյուր բառով կազմիր երկուական գոյական, որոնցից մեկը անձ ցույց տա, մյուսը ՙ իր:
Օդ-օդաչու, օդանավ

մարզ-մարզիկ, մարզական

տոմս-տոմսարկղ, տոմսատար

երգ-երգիչ, երգացանկ

լող-լողորդ, լողազգեստ

քաղաք-քաղաքակիրտ, քաղաքակետ

հանդես-հանդեսազգեստ, հաանդեսավար

ծաղիկ-ծաղկատուն, ծաղկաբնակ

հող-հողագործ, հողատարացք
Օրինակՙ օդ-օդաչու, օդապարիկ

4. Երկու շարքերից գտիր իրար հականիշ գոյականները:
ա.վնաս, սեր, հաղթանակ, պատերազմ, սկիզբ, քնքշանք

բ. կոպտություն, խաղաղություն, օգուտ, ավարտ, ատելություն, պարտություն:

5. Արփի, վահան, մանուկ, մեխակ, հասմիկ բառերը նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հատուկ, մյուս դեպքում որպես հասարակ անուն:

March 10

Չարենց: Բանաստեղծություններ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

March 7

Իմ սիրելի մայրիկ

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին համ իր տեսքի և իր բնավորության համար։
Նա ունի աշխարհի ամենա գեղեցիկ աչքերը, ունի գեղեցիկ կազմվածք և գեղեցիկ մազեր։
Նա շատ բարի է, սիրում է ինձ և հայրիկիս, նաև ունի շատ հետաքրքրություններ։
Սիրում է նկարել և կար անել նաև նա շատ լավ շորեր է կարում։
Նա նաև սիրում է իմ և հայրիկիս հետ ժամանակ անցկացնել։

 

March 6

գործնական քերականություն

1․ Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե

վայրկյան                                  որսալ

շեկլիկ                                       հերակալ

ձուկ                                           ուղտ

խաղալ                                      չափում

ինձ                                             նկարել

վարկյանաչափ, բնանկար, ձկնորս, խաղաթուղտ, ընձուխտ, շիկահեր

2. Ձյուն                                      պատճառ

մուկ                                           ոսկոր

այտ                                            դեղ

միշտ                                          կսկծալ

դառը                                           դալար

սկիզբ                                          ծաղիկ

ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, սկզբնապատճառ, դռանկսկիծ

3.Երես                                         մորուք

հոգի                                            հանդես

քնար                                           պաշտել

շեկ                                               հավ

զորք                                             հմայել

լայնություն                                 արձակել

երեսպաշտ, զորահանդես, լայնամորուք, քնարահավ, հոգեհանդես,

4.Արդար                                       բույլ

սիրտ                                            տունկ

աստղ                                            բեռ

որթ                                               բաց

ուղի                                            հանել

պատ                                          դատ

Արդարադատ, սրտաբաց, աստղաբույլ, որթատունկ, ուղեբեռ, պատուհան․

5.Ծաղիկ                                       խմոր

ասեղ                                             գորգ

թթու                                             ճառ

ուղի                                             պատել

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև

թթվախմոր, բաժակաճառ, պարսպապատել, ուղեգորգ, ասեղնատերև, ծաղկաբույլ

2․ Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիքտեսակետ, աղտ:

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորովտագնապ, ձանձրույթ:

3․ Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-առաջ
տուն-անտուն
ունկ-տունկ
քար-քարանձավ
վազ-Վազգեն
երան-երանգ
կար-նկար
լոր-կլոր
պար-պարկ
աղեղ-աղեղնավոր
շուն-աշուն
սան-գուսան
ծուխ-քարածուխ
չոր-չորանոց
գիր-ձեռագիր
բարձ-բարձր
այլ-փայլ
բու-բույս

4. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

March 3

ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր…
Ահա եւ նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում…
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…
Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

 

Մի տղա կար և նա շատեր սիրում մի աղջկա Թամար անունով, Նրանք ապռում էին տարբեր կղզիներում։
Նրանք իրար շատ էին սիրում և ամեն օր առանց նավակի տղան լողալով գնում եր դեպի կղզի, իս աղջիկը կրակ եր վառում, որ տղան չմոլորվի։
Աղջկա կղզում ապրում էին նաև ուրիշ աղջիկներ, և նրանք ամեն անգամ փսփսում էին այն մասին թե ինչու այդ տղան սիրում եր ոչթե նրանցից մեկին այլ Թամարին։ Եվ մի օր նրանք հանգցրին այդ կրակը և տղան չկարողացավ տեղ հասնել և մոլորվեց, այն օրվանից սրա համար
Կղզին կոչվեց Ախթամար։