December 18

Օդային զանգված, Կլիմայական գոտիներ

Օդն աննդհատ գտնվում է շարժման մեջ և կատարում է շրջապտույտ ։ Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով ,երկրի մակերևույթի տարբեր տարածքներ անհավասարաչափ տաքություն են ստանում։ Այդ պատճառով երկրագնդի վրա առաջանում են մթնոլորտային բարձր և ցածր ճնշումներ։

Մեծ ծավալի օդը ,որն ունի ջերմության և խոնավության միատեսակ հատկանիշներ և ձևավորվում է ընթարձակ միասեռ տարածքի վրա , կոչվում է օդային զանգված։ Օդային զանգվածի հատկանիշներն են ՝ խոնավությունը , ջերմությունը։ Եթե օդային զանգվածը երկար ժամանակ գտնվում է միևնույն տարածքում , ապա ձեռք է բերում նրան բնորոշ հատկանիշները ՝ խոնավությունը և ջերմությունը։

Յուրաքանչյուր օդային զանգված լինում է երկու տեսակ ՝ ցամաքային և օվկիանոսային։

Օդային զանգվածները լինում են

Հասարակածային,

Արևադարձային

Բաեխառն

Արկտիկական

Կլիմայական գոտիների առանձնացումը կատարվում է արեգակից ստացվող ջերմության քանակի հիման վրա։

Երկրագնդի վրա առանձնացվում են 13 կլիմայական գոտի , որոնցից 7 -ը հիմնական են , 6-ը անցումային։ Հիմնական կլիմայական գոտիներն են ՝ Հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն , արկտիկական և անտարկտիկական ։

December 18

Լուծիչ-լուծույթ

Լուծիչը դա բաղադրիչն է որը մենք ավելացնում ենք լուծույթի մեջ։Ու ստանում արդյունքը,օրինակ՝

Աղը ջրի հետ խառնելիս։Մեզ մոտ աղը լուծույթն է,իսկ ջուրը լուծիչը։Երբ որ այդ երկու բաղադրիչները իրար ենք խառնում,մենք ստանում ենք-աղաջուր։

Նույնը կատարվում է թեյ անելիս։Երբ վերցնում ենք խոտաբույսը (լուծույթը),և ջուրը (լուծիչը),մենք ստանում ենք թեյ։Տեսնում եք ինչ հեշտ է լինում այդ ամենը։

Կարող ենք օգտագործել նույնիսկ երկու կամ երկուսից ավելի լուծույթ,ու խառնել լուծիչի հետ։Օրինակ՝

Մենք վերցնում ենք սոդան ու աղը (երկու լուծույթները),ու խառնում լուծիչի հետ,օրինակ՝ջրի։Մենք էլի ստանում ենք այդ երևույթը։

Բացի ջրից էլի շատ բաներ կարող ենք խառնել։Օրինակ՝

Հյութին (լուծիչին),ավելացն ենք շաքարավազ (լուծույթը),ու ստանում ենք քաղցրահամ հյութ։Դա նույնպս մտնում է լուծույթների մեջ։