Մայրենիի ստուգատես
Առաջադրանք 2
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Առյուծ
Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:
Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա: Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:
Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:
Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:
Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:
Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու և միասին են մեծացնում իրենց ձագերին:
Առաջադրանք
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
- լեռներում,
- անտառներում,
-
անապատներում,
- դաշտավայրերում:
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
- 500 կգ,
- 1 տոննա,
-
250 կգ,
- 25 կգ:
- Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
-
թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
- չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
- Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
-
Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
- Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
- Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:
- Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:
- Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:
Ես իմացա, որ նրանք ապրում են քսանհինգից երեսուն տարի:
- Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
Գեղեցիկ-տգեղ
Թույլ-ուժեղ
Շատ-քիչ
Փոքր-մեծ
- Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: քսանհինգից,երեսուն
- Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
Ուժեղ և գեղեցիկ։
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
- թիվ,
- առարկա,
- գործողություն,
-
հատկանիշ: