May 6

Քայքայման և միացման ռեակցիաներ.

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազCaCO3→CaO+CO2
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
Միացման ռեակցիայի օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին .

1.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
3.Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Լրացուցիչ տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

1.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S

2.Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։ 3.Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։


Posted May 6, 2024 by semhovhannisyan in category Բնագիտոիթյուն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*