March 7

Իմ սիրելի մայրիկ

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին համ իր տեսքի և իր բնավորության համար։
Նա ունի աշխարհի ամենա գեղեցիկ աչքերը, ունի գեղեցիկ կազմվածք և գեղեցիկ մազեր։
Նա շատ բարի է, սիրում է ինձ և հայրիկիս, նաև ունի շատ հետաքրքրություններ։
Սիրում է նկարել և կար անել նաև նա շատ լավ շորեր է կարում։
Նա նաև սիրում է իմ և հայրիկիս հետ ժամանակ անցկացնել։

 

March 6

գործնական քերականություն

1․ Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե

վայրկյան                                  որսալ

շեկլիկ                                       հերակալ

ձուկ                                           ուղտ

խաղալ                                      չափում

ինձ                                             նկարել

վարկյանաչափ, բնանկար, ձկնորս, խաղաթուղտ, ընձուխտ, շիկահեր

2. Ձյուն                                      պատճառ

մուկ                                           ոսկոր

այտ                                            դեղ

միշտ                                          կսկծալ

դառը                                           դալար

սկիզբ                                          ծաղիկ

ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, սկզբնապատճառ, դռանկսկիծ

3.Երես                                         մորուք

հոգի                                            հանդես

քնար                                           պաշտել

շեկ                                               հավ

զորք                                             հմայել

լայնություն                                 արձակել

երեսպաշտ, զորահանդես, լայնամորուք, քնարահավ, հոգեհանդես,

4.Արդար                                       բույլ

սիրտ                                            տունկ

աստղ                                            բեռ

որթ                                               բաց

ուղի                                            հանել

պատ                                          դատ

Արդարադատ, սրտաբաց, աստղաբույլ, որթատունկ, ուղեբեռ, պատուհան․

5.Ծաղիկ                                       խմոր

ասեղ                                             գորգ

թթու                                             ճառ

ուղի                                             պատել

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև

թթվախմոր, բաժակաճառ, պարսպապատել, ուղեգորգ, ասեղնատերև, ծաղկաբույլ

2․ Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիքտեսակետ, աղտ:

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորովտագնապ, ձանձրույթ:

3․ Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-առաջ
տուն-անտուն
ունկ-տունկ
քար-քարանձավ
վազ-Վազգեն
երան-երանգ
կար-նկար
լոր-կլոր
պար-պարկ
աղեղ-աղեղնավոր
շուն-աշուն
սան-գուսան
ծուխ-քարածուխ
չոր-չորանոց
գիր-ձեռագիր
բարձ-բարձր
այլ-փայլ
բու-բույս

4. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

March 3

ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր…
Ահա եւ նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում…
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…
Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

 

Մի տղա կար և նա շատեր սիրում մի աղջկա Թամար անունով, Նրանք ապռում էին տարբեր կղզիներում։
Նրանք իրար շատ էին սիրում և ամեն օր առանց նավակի տղան լողալով գնում եր դեպի կղզի, իս աղջիկը կրակ եր վառում, որ տղան չմոլորվի։
Աղջկա կղզում ապրում էին նաև ուրիշ աղջիկներ, և նրանք ամեն անգամ փսփսում էին այն մասին թե ինչու այդ տղան սիրում եր ոչթե նրանցից մեկին այլ Թամարին։ Եվ մի օր նրանք հանգցրին այդ կրակը և տղան չկարողացավ տեղ հասնել և մոլորվեց, այն օրվանից սրա համար
Կղզին կոչվեց Ախթամար։

February 29

Домашнее задание

 прочитать рассказ “ Мечта”, придумать его продолжение.

 

Вот и начался матч, они играли очень хорошо, но вдруг саперник сделал поткат Лео и им назначели пенальти лео разбежался и ударил по мячу стакой силой что мяч отрикошетил от щтанги и попал по лицу Лео и он потеряал сазнание, а когда Лео очнулся он понял что ето бил лиш сон:

February 28

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես,

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ:

Ու տունն այսպես

Պահում եմ ես։

Թե գա մեզ մոտ

Մի հին ծանոթ,

Մոտն եմ վազում,

Պոչս շարժում։

Բայց թե մի գող,

Չար կամեցող

Ուզի թաքուն

Մտնի մեր տուն,

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ու տունն այսպես

Պահում եմ ես։

February 27

 գործնական քերականություն

  1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

Որովհետև վերջին բառերը միավանկ են։

2. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր-վա-գըր, աստղ-աս-տըղ, սանր-սա-նըր, անգղ-ան-գըղ, կայսր-կայ-սըր, զեբր-զե-բըր:

Վագրեր,աստղեր, սանրեր, անգղեր, կայսրեր, զեբրեր։

Բ. Խրճիթ-խըր-ճիթ, ձկնիկ-ձըկ-նիկ, դպրոց-դըպ-րոց, գրիչ-գը-րիչ, կռիվ-կը-ռիվ, գլուխ-գը-լուխ, տղատը-ղա, կրակ-կը-րակ:

Խրճիթներ, ձկնիկներ, դպրոցներ, գրիչներ, կռիվներ, գլուխներ, տղաներ, կրակներ։

3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ

  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտեր, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:
  • Միայն անգղերն էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

4. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափերի երկարությամբ:

5. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք է հոգնակի դարձրո՛ւ:

  • Աշխարհում թանգարաներ շատ կա, սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարանները: Այս մարզաձևի սիրահարն այստեղ կարող է անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմեր, ֆուտբոլի պատմությանը վերաբերող լուսանկարներ դիտել:
  • Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա: Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում՝ հուշադրոշներ, գավաթներ, նույնիսկ՝ Պելեի շապիկը:

6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ-ժողովուրդ, հավաքված մարդիկ-Բազմություն, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ-մարդկություն, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ։ –ագզ

February 26

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Առաջադրանքներ

  1. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:

Գլուխներ, թվականներ, աստղեր, երկիրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, պտուղներ, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք:

 

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ= գառ-նուկ

բեռնել= բեռ-նել

դռնակ=դռ-նակ

թոռնիկ= թոռ – նիկ

լեռնային= լեռն-ա-յին

ծոռնիկ=ծոռ- նիկ

հարսնուկ=հարս-նուկ

մատնոց=մատ-նոց

ողնաշար=ողն-ա-շար

ձկնկիթ=ձկն-կիթ

ոտնաման=ոտն-ա-ման

մկնդեղ=մկն-դեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռներ, գառներ, դուռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծոռներ, հարսներ, ձուկներ, մատներ, մուկներ, նուռներ:

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր Էրեբունի հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան Գրումման Էրկրաֆտ ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ Վոստոկ տիեզերանավով տիեզերք թռավ:

Չակերտների մեջ են գրվում այն հատուկ անունները, որոնք վեռնագրեր են։

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ <<Հազարան բլբուլ>>:

<<Հաղթանակ և կիևյան>> կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները <<Ապոլոն-11>> տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան <<Դունկան>> զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

<<Ջերմուկ>> հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի <<Աքսորականներն անտառում>> արկածային վեպը:

February 25

Երկու սև ամպ

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

February 25

Գոյականի տեսակները

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

Հատուկ, մարդ, հմայք,

Հասարակ, գյուղ, սեր, գայլ,  խնձոր, կարոտ, խաղալիք, շուն, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, ուսուցիչ.

Անձնանուն , ԱՄՆ, Արաքս, Արմեն, Դավիթ, Երևան, Արարատ,

 

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

Նեղոս                         մահճակալ                   երգչուհի                պարուհի            

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական
  • Աննա, Հայաստան, Ռուսաստան, Հայկ, Դավիթ․
  • Աթոռ, գրիչ, գիրք, մատիտ, հեռախոս․
  • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական
  • Անտառ, ծառ, գետ, լիճ, հող․
  • Սեր, ատելություն, հարգանք, վախ, ցավ․
  • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական
  • Մարդ, Անի, Դավիթ, Աննա, Գոռ․
  • Մատիտ, սեղան, թավա, պատառաքաղ, հեռուստացույց․
  • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական
  • Մարդ, շուն, կատու, թռչյուն, ձուկ․
  • Մատիտ, սեղան, թավա, պատառաքաղ, հեռուստացույց․

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։