October 18

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Ես հասկանում եմ այս պատկերը որ արդեն աշունն է եկել և նրանք դիմավորում են աշնանը։

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

Աշունը եկել է և կենդանիները դիմավորում են նրան և նրանք պատրաստվում են ձմռանը։

  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։


Posted October 18, 2021 by semhovhannisyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*