January 31

Ռացիոնալ թվեր

Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր բազմություններ՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր:

Բնական թվեր

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր:

Օրինակ՝

1 նարինջ

նարինջ.png

2 նարինջ

նարինջ.png
նարինջ.png

3 նարինջ

նարինջ.png
նարինջ.png
նարինջ.png

Կոտորակային թվեր

Օրինակ ՝     

3/8 պիցցա

pizza2.png

 1 ամբ․ 2/9 մանդարին

մանդարին.jpg
մանդարինն.jpg

Ամբողջ թվեր

Բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր:

Termometr.png

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Բացասական կոտորակներ

Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ:

Եթե վերևի ջերմաչափներից երրորդը ցույց է տալիս, օրինակ՝ 3 ամբ 1/2 աստիճան ցուրտ, ապա առաջանում է բացասական կոտորակային թիվ՝ −3 ամբ 1/2 -ը:

Եթե ձեռնարկությունը ունեցել է 25 ամբ․ 4/5 մլն դրամ վնաս, ապա դա կարելի է գրել որպես բացասական եկամուտ՝ −25 ամբ․ 4/5

Օրինակ՝

−3/4,−1 ամբ․ 5/8 թվերը բացասական կոտորակային թվեր են:

Ռացիոնալ թվեր

Վերևում բերված բոլոր թվերը միասին կոչվում են ռացիոնալ թվեր:

Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:

Օրինակ՝

15, −7, 0, 2/5, 17/6, 5 ամբ․ 2/9, −3/4, −1 ամբ․ 5/8, −3/2 թվերը ռացիոնալ թվեր են:

Առաջադրանքներ․

1)Ռացիոնալ թվերի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:

  • Կոտորակային թվերը ռացիոնալ թվեր են:
  • Բոլոր ռացիոնալ թվերը դրական են:
  • Խառը թվերը ռացիոնալ չեն:

2)36/16, 15, 9/15 թվերը (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

  • ռացիոնալ են:
  • կոտորակային են:
  • բնական են:
  • բացասական են:
  • ամբողջ են:
  • դրական են:

3)Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը:

0, −3, 5, −36 թվերը ռացիոնալ թվեր են:

  • ճիշտ է
  • սխալ է

4)Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները․

-7/9, 14/15, -8/3, 11/19, 5/6, -25/32, -7/20

 

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ինչպիսի՞ թիվ է 14 ամբ․ 1/2-ը: Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

  • ամբողջ թիվ է
  • խառը թիվ է
  • ռացիոնալ թիվ չէ
  • ամբողջ թիվ չէ

2)Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը․

ա)-6ամբ7/10

6ամբ7/10

բ)+2ամբ3/8

-2ամբ3/8

գ)+95/99

-95/99

դ)-45ամբ2/3

+45ամբ2/3

ե)0

0

զ)-4/5

+4/5

է)+8ամբ9/11

-8ամբ9/11

ը)-5ամբ13/27

+5ամբ13/27

3)Տրված են -8, +4/3, -3/2, -11, +13, -9ամբ13/20, -5ամբ837/1000, +1, 0, -14, +2, -25ամբ3/7, +8ամբ3/4, -7ամբ23/250 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝

ա)բացասական թվերը

-8,-11,-14,

բ)դրական կոտորակային թվերը

+4/3

գ)բացասական կոտորակային թվերը

-3/2

դ)բնական թվերը

+13,+1,+2

ե)ամբողջ թվերը

-9ամբ13/20, -5ամբ837/1000, -25ամբ3/7, +8ամբ3/4, -7ամբ23/250

զ)դրական թվերը

+13,+1,+2

January 31

 Կարծես թե դարձել եմ ես տուն

 

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ,
  • անզոր-անօգնական
  • պարզկա-ցուրտ
  • իլիկ-թել մանելու ձեռքի հոլաձև գործիք
  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
  • Այս բբանաստեղծության մեջ մի երեխա պատմում եր իր մոր մասին։
  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
  • Արևը հանգչում է հեռվում,
    Գետից բարձրանում է մշուշ։
  • Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ Վահան Տերիանի կյանքի մասին․
January 31

Վահան Տերիանի կյանքի մասին․

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6_%D5%8F%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

1,Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 (փետրվարի 9), 1885ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն – , 1920ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

2,Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։

3,1915-1916 թվականներին Տերյանը մասնակցել է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։

4,1916 թվականին սկսել են նկատվել Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Նա բժշկվելու համար մեկնել է Կովկաս, բայց Փետրվարյան հեղափոխությունը նրան դրդել է թողնել բուժումը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դարձել է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

January 29

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան.

Ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից:

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

տաք սառը գոլ

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Պահել սինդիկով դեպի նեքև և թափտալ։

January 29

կրկնություն

1)Կատարե՛ք գումարում․

ա)(+7) + (-3) =4

բ)(-10) + (+7) =-3

գ)(-10) + (+2) =-8

դ)(-23) + (-6) =-29

ե)(-15) + (-10) =-25

զ)(-22) + (-31) =-53

է)(-38) + (+9) =-29

2)Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա)-9 + 6 = -3

բ)-5 + -3 = -8

գ)-9 + -4 = -13

դ)-22 + 6 = -16

ե)-12 + 2 = -10

զ)-19 + 23 = 4

2)Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (26 – 13) – 23=-10

բ) (–42 – 12) – 30=-84

գ) (–54 + 23) – 15=-46

դ) (24 – 54) + 23=-7

ե) (–30 – 21) + 56=5

զ) (87 – 42) – 60=-15

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛լ.

ա) 6 – 8=-2

բ) –34 – 46=-80

գ) 13 – 8=5

դ) 17 – 26=-9

ե) –17 – 8=-9

զ) 9 – 2=7

է) –18 – 7=-11

2) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարություն ստացվի.

ա) 7 – 13 = –5

բ) 0 – (+5) = 5

գ) 2 + (-22) = –20

դ) -24 + 17 = –7

ե) –15 + 11= –4

3)Գտե՛ք գումարը․

ա)(-13) + (-6) + 6 + 3 + (-7)=-17

բ)10 + 12 + (-20) + (-32) + (-2)=-32

January 28

Իմ ձմեռային ճամբարի օրերը․

Առաջին շաբաթ

Առաջին շաբաթ ես գնացել եմ ընդամենը երեք օր, որովհետև ես հիվանդ էի, բաըց այդ երեք օրում ես և իմ ընկերները շատ բան հասցրեցինք անել։ Օրինակ մենք խաղում էինք քենտ-ստոպ խաղը, որը շատ հետաքրքիր եր, հետ ըեկավ մերն ֆուտբոլի մարզիչը և ասաց, որ ճամբարի ընթացքում մենք խաղալու ենք դպրոցի չեմպիոնադը, որի մեջ մասնակցելու են, վեցերը, ութերը և յոթերը։

Երկրորդ շաբաթ

Այս շաբաթվա առաջին օրը մենք ոտքով գացինք սահադաշտ, մենք դուրս եկանք դպրոցից ժամը 10։00- ին և հասանք 11։00- ին այնտեղ մենք սպասեցինք կեժամ և սահեցինք 1 ժամ և վերադարձանք դպրոց․
Նաև մենք սկսեցինք ղաղալ ֆուտբոլի չեմպիոնադը։ Առաջին խաղը մենք խաղացինք յոթեր հետ, մենք հաղթեցինք 2-0 հաշվով։
Մյուս օրնել մենք ղաղացինք ութերի դեմ և հաղտեցինք նույն հացվով։ Մենք բոլորով գնացինք խանութ և գնեցինք լիքը մաներ և ճաշարանում նշեցինք։

Երրորդ շաբաթ

Մեզ մոտ եկավ ավագ դպրոցի սովորող ընկեր Մուշեղը, նա մեզ աշխհարագիտության դասեր տալիս։
Նաև մենք ղաղացինք մեր երորդ ֆուտբոլի ղաղը ութերի դեմ, բայց այս անգամ մենք պարտվեցին 1-0 հաշվով
Նաև մենք ղաղացին շատ հետաքրքիր խաղ որի անունը Ֆուտբոլ 12 էր։

Չորորդ շաբաթ

Մենք մեր ջոկատավարների հետ ղաղացինք սովորական լոտո և խաղացինք սպորտային լոտո։
Մենք ունէինք մեկհատել ճամփորդություն և մենք գնացինք Լեռնանիստ։ Դպրոցից դուրս եկանք ժամը10։00 և տեղ հասանք 11։00, այնտեղ մենք ղաղում էինք ձնագնդիկ, այնտեղ մենք մեծ լանջից սահում էինք, հետո մրսեցինք և գնացինք տնակ վառարանի մոտ տաքացանք և կարտոֆիլ պլեչ սարքեցինք և ունո խաղացինք։

January 7

Մայրենիի կիսամյակի հաշվետվություն

Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը

Գործանական քերականություն

Վերլուծություն

Պաուլո Կոելիո | Սուրբ Ծննդյան հեքիաթ

Մի անգամ մեր ամանորին

Վերլուծություն

ՀՆԴԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Նոյեմբեր ամսվա մայրենիի հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա մայրենիի հաշվետվություն․

Սեպտեմբեր ամսվա մայրենիի Հաշվետվություն

January 7

Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը

Պատրաստի՛ր քո հաշվետվությունը ամփոփելով առաջին ուսումնական շրջանը Միջին դպրոցում: Հարցերը կօգնեն քեզ:

 

  • Ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցար այս ուսումնական շրջանում;

Այս ուսումնական շրջանում ձեռքբերեցի լիքը նոր գիտելիքներ և ծանոթացա ուրիշ նոր դասատուների և ընկերների հետ, որոնք եկել էին տարբեր դպրոցներից։

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։ Ճամփորդությունների, հաշվետվությունների հղումները կցի՛ր;
  • Ես այս տարի  գնացել եմ Սանահինն, Հաղպատ, Դիլիջան, պարզ լիճ, Հաղարծին, Հալիձոր, Սիսիան, Թաթև, լոռի։

 

  • Ո՞րն է եղել քո ընտրությունը։ Ընտրության բաժինը կցի՛ր այդ հատվածում

Իմ ընտրության բաժինը եղել է ռոբոտաշինությունը։

 

  • Ի՛նչ մարզաձև է եղել իրենց ընտրածը:

Ֆուտբոլ

 

  • Կրթահամալիրային օրացույցով որոշված ի՛նչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի եՍ մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)

Կրթահամալիրային օրացույցով որոշված ես մասնակցել եմ մեդիաուրբաթին, որպես մմասնակից։

 

Աշխատիր նույն հղմամբ առաձին բաժիններով՝ ենթավերնագրերով, տեղադրելով համապատասխան հղումները:

Օրինակ՝

  • Իմ ձեռքբերումները և հաջողությունները
  • Իմ ճամփորդությունները
  • Իմ ընտրությունը
  • Իմ մարզաձևը
  • Իմ նախագծերը
  • Իմ ձախողումների և դժվարությունների մասին
  • Կապատմեմ նաև….