May 26

Առօղջագիտույան բոլոր նյութերը

Անվտանգ կենսակերպ

  • Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի  դիմաց

տեսանյութ

   Աչքերի լարվածությունը հանող վարժություններ

         Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ

Եղունգների խնամք

Առողջ եղունգը հարթ է, փայլուն և նուրբ վարդագույն երանգով։

Եղունգների խնամքը շատ կարևոր է առողջություն համար։ Քանի, որ նրա տակ ու հավաքված կեղտն ու միկրոբները կարող են հիվանդության պատճառ դառնալ։ Այդ թվում ճճվակրություն։

Եղունգների աճը անընդհատ է, ժամանակ առ ժամանակ դրանք պետք է կտրել ըստ անհրաժեշտության։ Եղունգները հեշտ է կտրել լողանալուց հետո, երբ դրանք փափուկ են։ Եղունգները կրծել շատ վնասակար և վատ  սովորություն է։

Ձեռքերի եղունգները կտրում են կլոր, իսկ ոտքերինը ուղիղ։

Հագուստի և կոշիկների խնամք

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ, այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա`

 

Ատամների խնամք

Մինչև երկու տարեկան դառնալը երեխան ունենում է 20 ատամ, որոնք կոչվում են կաթնաոտամներ։ 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել, թափվել և փոխարինվել նոր, խոշոր, մշտական ատամների՝ 32 հատ։

Ամեն ատամ ունի՝

1.պսակ,

2.վզիկ,

3.արմատ։

Պսակը ծածկված է շատ ամուր նյութով՝ էմալով։

Ատամների խնամքը շատ կարևոր է։

Ատամները մաքրում ենք ատամի մածուկով և խոզանակով։Ատամի մածուկը և խոզանակը պետք է լինի տարիքին համապատասխան։ Ատամները մաքրելու նպատակն է հեռացնել սննդի մնացորդները ատամների արանքից։ Ատամները մաքրում ենք օրը երկու անգամ․ առավոտյան ՝նախաճաշից հետո և երեկոյան՝ քնելուց առաջ։Վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև, ներքևինը՝ ներքևից վերև՝ ամեն ատամի վրայով անցնելով 4-5 անգամ։ Ատամներ լավանալը տևում է 2 րոպե։ Ատամի մածուկը վերցնում ենք ոսպի հատիկի չափ,ատամի խոզանակը՝ ամեն երկու ամիսը մեկ։

Մինչև երկու տարեկան դառնալը երեխան ունենում է 20 ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել, թափվել և փոխարինվել նոր խոշոր, մշտական ատամների՝ 32-հատ։

Ամեն ատամ ունի

1.պսակ,

2.վզիկ

3.արմատ

պսակը ծածկված է շատ ամուր նյութով՝ էմալով։

Ատամների խնամքը շատ կարևոր է։

Ատամները մաքրում ենք ատամի մածուկով և խոզանակով, ատամի մածուկը և խոզանակը պետք է լինի տարիքին համապատասխան։ Ատամները մաքրելու նպատակն է հեռացնել սննդի մնացորդները ատամների արանքից։ Ատամները մաքրում ենք օրը երկու անգամ․ առավոտևան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։

վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև, ներքևինը՝ ներքևից վերև, ամեն ատամի վրայով անցնելով 4-5 անգամ։ Ատամներ լավանալը տևում է 2 րոպե։ Ատամի մածուկը վերցնում ենք ոսպի հատիկի չափ։ Ատամի խոզանակը ամեն երկու ամիսը մեկ։

Մազերի խնամք

Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից:

Մազերի բնական փայլը կախված է իրենց ճարպային, այդ թվում հականեխիչ քսուքից, որը օգնում է օտար միկրոօրգանիզմների դեմ պայքարում։ Մաշկում գտնվում են ճարպագեղձեր, որոնք իրենց արտադրանքն են մղում մազերի ֆոլիկուլներին։

Մազերի խնամքը

Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը։ Լվանալու համար ամենալավը 40–45 °C ջերմաստիճանի ջուրն է։ Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ։ Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով։ Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր։ Մազերը կարելի է կարճացնել՝ սկսած մանկական տարիքից։ Տղաները դեմքի մազերը սափրում են 15–16 տարեկանից։ Մազերի աճման արագությունից կախված՝ սափրում են ամեն օր կամ օրընդմեջ։ Մազերը հարդարելու (կտրելու, ներկելու, գանգրացնելու, վարսահարդարիչով մշակելու), հոնքերը և թարթիչները խնամելու նպատակով ստեղծված են բազմաթիվ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, առողջության կենտրոններ։ Մազահարդարումը և դիմահարդարումը վերածվել են յուրօրինակ արվեստի. ամեն տարի անցկացվում են վարսավիրների և դիմահարդարների զանազան մրցույթներ։

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել՝

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակի հատվածին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով կամ թղթե անձեռոցիկով:


Posted May 26, 2024 by semhovhannisyan in category Առողջագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*