October 26

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը» Опубликовано 20 сентября, 2015 автором Քրիստինե Շահբազյան

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Այս հեքիաթում կան երեք հերոս, դրանցից մեկը առյուծն է, մյուսը նապաստակը և աղվեսը։

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին:

Իսկ նապաստակը տեսնելով որ բոլոր կենդանիները փխչում են, նապաստակը այտ ժամանակ սկսում է առյուծին իր հետ, նա ասում է ինչ է միայն այռուծը կարող է մռնչալ և կառավարել կենդանիներին, ինչ ով եմ ես պակաս։

Իհարկ է նա շատ սխալ եր ասում որովհետև նա շատ թույլ է և եթե նալիներ առյուծի տեղը նա ամենինչ իրարահան կաներ։


Posted October 26, 2021 by semhovhannisyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*