March 5

Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը

Ինչպես ամբողջ թվերի համար, տասնորդական կոտորակների համար ևս կարելի է կիրառել դիրքային գրառում:

Սկզբում դիտարկենք այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնց համարիչի թվանշանների քանակն ավելին է կամ հավասար հայտարարի թվանշանների քանակից:

Համարիչում ստորակետով աջից անջատենք այնքան թվանշան, որքան զրո կա հայտարարում:

Օրինակ՝

Հիմա դիտարկենք այն դեպքը, երբ համարիչի թվանշանների քանակը փոքր է հայտարարի թվանշանների քանակից:

Համարիչին ձախից զրոներ կցագրելով, հավասարեցնում ենք համարիչի և հայտարարի թվանշանների քանակները և գալիս ենք արդեն դիտարկված դեպքին:

Օրինակ՝

Տասնորդական կոտորակը բաղկացած է ամբողջ մասից (բոլոր թվանշանները մինչև ստորակետը) և կոտորակային մասից (բոլոր թվանշանները ստորակետից հետո):

Ցանկացած թվանշանի դիրքը տասնորդական կոտորակում կարևոր է, այն որոշում է թվանշանի կարգը:

Տասնորդական կոտորակի ամբողջ մասի կարգային միավորները նույն են, ինչ որ բնական թվերինը՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և այլն:

Կոտորակային մասի կարգային միավորները որոշում են այսպես՝ տասնորդականներ (ստորակետից անմիջապես հետո եկող կարգը), հարյուրերորդականներ (ստորակետից հետո եկող երկրորդ կարգը), հազարերորդականներ (ստորակետից հետո եկող երրորդ կարգը) և այլն:

Գրենք 25,574,13,827, 3,9 և 48,65 տասնորդական կոտորակների կարգային միավորները աղյուսակի տեսքով:

Օրինակ՝

Առաջադրանքներ․

1)205 ամբողջ 3 տասնորդական կոտորակը գրիր թվանշաններով:

Ամբողջ և կոտորակային մասերի միջև տեղադրիր ստորակետ:

205,3

2)Լրացրու 20,4537 թվի կարգային միավորների աղյուսակը:

Տասնավոր Միավոր Տասնորդական Հարյուրերորդական Հազարերորդական Տասհզ․
2 0 4 5 3 7

3)Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը․

372/10

3,72

13/1000

0,013

129/100

1,29

513/10000

0,0513

4)Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով․

3,87

387/100

16,99

1699/100

137,56

13756/100

0,003

3/1000

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ո՞ր թվում է 3 թվանշանը գտնվում տասնորդականների կարգում:

  • 5.4329
  • 543.29
  • 54.329
  • 5432.9

2)Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը․

813/100

8,13

3/100

0,03

4567/10

456,7

932/1000

0,932

3)Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով․

1,001

1001/1000

37,1

371/10

3,5978

35978/10000

74,0938

740938/10000