Ինչպես ամբողջ թվերի համար, տասնորդական կոտորակների համար ևս կարելի է կիրառել դիրքային գրառում:
Սկզբում դիտարկենք այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնց համարիչի թվանշանների քանակն ավելին է կամ հավասար հայտարարի թվանշանների քանակից:
Համարիչում ստորակետով աջից անջատենք այնքան թվանշան, որքան զրո կա հայտարարում:
Օրինակ՝
Հիմա դիտարկենք այն դեպքը, երբ համարիչի թվանշանների քանակը փոքր է հայտարարի թվանշանների քանակից:
Համարիչին ձախից զրոներ կցագրելով, հավասարեցնում ենք համարիչի և հայտարարի թվանշանների քանակները և գալիս ենք արդեն դիտարկված դեպքին:
Օրինակ՝
Տասնորդական կոտորակը բաղկացած է ամբողջ մասից (բոլոր թվանշանները մինչև ստորակետը) և կոտորակային մասից (բոլոր թվանշանները ստորակետից հետո):
Ցանկացած թվանշանի դիրքը տասնորդական կոտորակում կարևոր է, այն որոշում է թվանշանի կարգը:
Տասնորդական կոտորակի ամբողջ մասի կարգային միավորները նույն են, ինչ որ բնական թվերինը՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և այլն:
Կոտորակային մասի կարգային միավորները որոշում են այսպես՝ տասնորդականներ (ստորակետից անմիջապես հետո եկող կարգը), հարյուրերորդականներ (ստորակետից հետո եկող երկրորդ կարգը), հազարերորդականներ (ստորակետից հետո եկող երրորդ կարգը) և այլն:
Գրենք 25,574,13,827, 3,9 և 48,65 տասնորդական կոտորակների կարգային միավորները աղյուսակի տեսքով:
Օրինակ՝
Առաջադրանքներ․
1)205 ամբողջ 3 տասնորդական կոտորակը գրիր թվանշաններով:
Ամբողջ և կոտորակային մասերի միջև տեղադրիր ստորակետ:
205,3
2)Լրացրու 20,4537 թվի կարգային միավորների աղյուսակը:
Տասնավոր | Միավոր | Տասնորդական | Հարյուրերորդական | Հազարերորդական | Տասհզ․ |
2 | 0 | 4 | 5 | 3 | 7 |
3)Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը․
372/10
3,72
13/1000
0,013
129/100
1,29
513/10000
0,0513
4)Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով․
3,87
387/100
16,99
1699/100
137,56
13756/100
0,003
3/1000
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Ո՞ր թվում է 3 թվանշանը գտնվում տասնորդականների կարգում:
- 5.4329
- 543.29
- 54.329
- 5432.9
2)Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը․
813/100
8,13
3/100
0,03
4567/10
456,7
932/1000
0,932
3)Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով․
1,001
1001/1000
37,1
371/10
3,5978
35978/10000
74,0938
740938/10000